Ամեն անգամ ինձ ավելի բարդ է տրվում Եվրոպայի չեմպիոնի կոչումը. Մալխաս Ամոյան
Սպորտ
22:47 12/04/2025
Հայաստան

Ամեն անգամ ինձ ավելի բարդ է տրվում Եվրոպայի չեմպիոնի կոչումը. Մալխաս Ամոյան

«Շատ լավ էի պատրաստվել այս առաջնությանը։ Երբ փոքր էի, չէի մտածում, որ կարող եմ դառնալ Եվրոպայի քառակի հաղթող»,- Եվրոպայի քառակի չեմպիոնի տիտողին արժանանելուց հետո Հանրային ռադիոյին տված հարցազրույցում ասել է հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը։

Հիշեցնենք, որ Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանն այսօր դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն։ Նա Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում շարունակվող Եվրոպայի 2025 թվականի առաջնության եզրափակչում 3-1 հաշվով հաղթեց վրացի Ռամազ Զոիձեին՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն։

«Ամեն անգամ ինձ ավելի բարդ է տրվում հաղթանակը։ Եվրոպայի չեմպիոն տիտղոսն ամեն անգամ գրավելն ավելի է բարդացել ինձ համար։

Նպատակս է այս արդյունքը կրկնել աշխարհի առաջնությունում։ Պետք է ավելի լավ մոտնել մրցաշարին։ Ավելի լավ են պատրաստվում իմ դեմ, ես էլ պետք է կարողանամ կատարելագործվել»,- ասել է Մ.Ամոյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ամեն անգամ ինձ ավելի բարդ է տրվում Եվրոպայի չեմպիոնի կոչումը. Մալխաս Ամոյան